Կենդանակերպի այս նշանները նոյեմբերի վերջին պետք է զգուշանան․ կա՞ս ցանկում

Միացրեք մեզ Telegram-ում

Կշեռքները, Կարիճները, Այծեղջյուրներն ու Ձկները պետք է շատ զգույշ լինեն աշնան երրորդ ամսվա վերջում։ Այս մասին հայտնում է թվաբան, տարոտ ընթերցող, հոգեբան Վիկտորյա Կրիլովան։

«Այս օրերին Կշեռքները, ամենայն հավանականությամբ, կհանդիպեն բախումների և վեճերի: Մեծ է նաև կախվածության մեջ ընկնելու և փողերը վատնելու մեծ ռիսկ։ Ուստի այս նշանի ներկայացուցիչների համար կարևոր է ոչ մեկի հետ հարաբերությունները չսրել և վաստակածից ավելին չծախսել»,- մեկնաբանել է փորձագետը։

Տարոտ ընթերցողի կարծիքով՝ Կարիճներին կարող են ներքաշել նաև բուռն վեճերի և լարված հարաբերությունների մեջ։

Այժմ այս նշանի ներկայացուցիչների համար շատ կարևոր է լինել բարի և խաղաղ։

Այծեղջյուրներին դժվար ժամանակներ են սպասվում, նշել է Կրիլովան։ Նրանց կարող է սպասել միայնություն, դեպրեսիա և փողի կորուստ։ Այծեղջյուրները պետք է համբերատար լինեն և օտարներին իրենց կյանք չթողնեն, զգուշացրել է տարոտ ընթերցողը։

Այս ժամանակահատվածում Ձկների համար ավելի լավ է վարկեր չվերցնել, խուսափել ֆինանսական բուրգերից ու ցանկացած արկածախնդրությունից։ Այս նշանի ներկայացուցիչները չպետք է չարաշահեն իշխանությունը թե՛ տանը, թե՛ աշխատավայրում։ Պետք է օգնել բոլորին, ովքեր դրա կարիքն ունեն, ընդգծել է Կրիլովան։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Yerevanblog - Ժամացային բլոգ