Ինչպե՞ս է հոգին լքում մարմինը մահվանից հետո

Միացրեք մեզ Telegram-ում

Մարդու հոգին կազմված է բուն Տիեզերքի հյուսվածքից և գոյություն է ունեցել ժամանակի սկզբից առաջ:

Մահվանից հետո հոգին հավերժ է ապրում։

Միացյալ Նահանգների Արիզոնայի համալսարանի անեսթեզիոլոգիայի և հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր Ստյուարտ Համերոֆը որոշել է մշակել մի տեսություն, որը ժամանակին առաջարկել է բրիտանացի ֆիզիկոս Ռոջեր Պենրոուզը։

Համաձայն այս տեսության՝ հոգու էությունն ուղեղի բջիջներում միկրոխողովակներ կոչվող ստրուկտուրաների ներսում է: Այն, ինչ մարդիկ անվանում են գիտակցություն, Տիեզերքի ձգողականության քվանտային ազդեցության արդյունքն է: Կլինիկական մահ ապրելիս միկրոխողովակները կորցնում են իրենց քվանտային վիճակը, սակայն դրանց ներսում տեղեկատվությունը չի ոչնչացվում։ Այն պարզապես հեռանում է մարմնից, վերադառնում տիեզերք ու բաշխվում այնտեղ։

Նա չորս տարի հավաքել է հիվանդների պատմությունները, ովքեր սրտի կաթվածի հետևանքով կլինիկական մահ են ապրել, հարցազրույցներ է անցկացրել բժիշկների և բուժքույրերի հետ, որոնք փորձել են կյանքի վերադարձնել այդ մարդկանց:

Նրա խոսքով՝ եթե հիվանդին վերակենդանացնում են, քվանտային տեղեկատվությունը վերադառնում է միկրոխողովակներ, և նա կարող է հայտնել, որ կլինիկական մահ է ապրել։

Ամենազարմանալին այն էր եղել, որ փրկվածներից շատերը գրեթե բառացի հաղորդել էին բժշկական անձնակազմի խոսակցությունները: Ոմանք նշել են, որ ամեն ինչ շատ դանդաղ է տեղի ունեցել, և ժամանակը կարծես կանգ է առել։ Բացի այդ, կյանքի ու մահվան շեմին եղած ամերիկացիները խաղաղության զգացում էին ապրել, դրսից տեսել վառ լույս և իրենց ֆիզիկական մարմինը։

Ստյուարտ Համերոֆի խոոսքով՝ եթե ​​հիվանդը մահանում է, քվանտային տեղեկատվությունը մնում է մարմնից դուրս, գուցե անորոշ ժամանակով, ինչպես հոգին:

Ի դեպ, նրա որոշ գործընկերներ քննադատել են այն տեսությունը, սակայն չեն կարողացել հերքել այն։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Yerevanblog - Ժամացային բլոգ