ՍԿԱՆԴԱԼ. Հայտնի պաշտոնյան թմրանյութ է առաջարկել պատգամավորին ու փորձել բռնաբարել նրան

Միացրեք մեզ Telegram-ում

Փարիզում ձերբակալվել է 66-ամյա ֆրանսիացի սենատոր Ժոել Գերիոն։ Նա կասկածվում է կին պատգամավորին թմրանյութ պարտադրելու մեջ, գրում է BFM RMC-ն։

Ըստ հրապարակման՝ միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 15-ին՝ քաղաքական գործչի տանը։ Կին պատգամավորը, ում անունը չի նշվում, նրան այցելելիս մի փոքր խմել է, որից հետո սկսել է վատ զգալ ու տեղափոխվել է հիվանդանոց։
«Նա հոսպիտալացվել է հետազոտման համար, նրանից նմուշներ են վերցվել, որոնց անալիզը ցույց է տվել, որ նրա օրգանիզմում առկա եմ էքստազի հաստատումներ»,- ասվում է տեղեկատվության մեջ։

Պատգամավորը հայտարարություն է գրել ոստիկանություն՝ նշելով, որ թմրանյութն իրեն պարտադրել են բռնաբարելու նպատակով։

Մի քանի ժամ անց սենատորին բերման են ենթարկել։ Եթե ​​Գերիոյին մեղավոր ճանաչեն, նրան սպառնում է մինչեւ հինգ տարվա ազատազրկում եւ 75 հազար եվրո տուգանք։ Վերջինս հերքում է սեռական մտադրությունները։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Yerevanblog - Ժամացային բլոգ