Մշտապես սառը ձեռքեր և ոտքեր. ո՞րն է պատճառը

Միացրեք մեզ Telegram-ում

Մշտապես սառը ձեռքեր և ոտքեր. այս խնդիրն ունի գրեթե յուրաքանչյուր երրորդ կինն աշխարհում: Անգամ ամենաշոգ եղանակին նման մարդկանց վերջույթները սառն են, որը հանգեցնում է ամենատարբեր անհարմարությունների:

Գիտնականները պարզել են, որ կանանց օրգանիզմում ջերմակարգավորումը ավելի թույլ է, քան տղամարդկանց մոտ: Սակայն գոյություն ունեն մի քանի հանգամանքներ, որոնք կարող են սառը ձեռքերի պատճառ լինել:

Վեգետատիվ-անոթային դիստոնիա: Սա լայն տարածում ստացած հիվանդություն է, որին ավելի հակված են մեծ քաղաքների բնակիչները, քան գյուղերում ապրողները: Այս հիվանդությունն ուղեկցվում է գլխացավերով, արագացած սրտի զարկերակով, քնկոտությամբ: Այս հիվանդությունն ունեցողների մոտ հաճախ են պատահում մշտապես սառը ձեռքեր և ոտքեր:Երկաթի պակաս. երբ օրգանիզմում բավարար քանակությամբ երկաթ չկա, մարդ ավելի շուտ է ծախսում տաքությունը և սառչում է:

Ցածր կալորիականությամբ սնունդ. ձեռքերի և ոտքերի մշտական սառնությամբ են տառապում հիմնականում այն կանայք, ովքեր անդադար հետևում են դիետաների: Ամեն օր օրգանիզմը պետք է ստանա բավական չափով ճարպ, սպիտակուց, ածխաջուր և այլ միկրոէլեմենտներ:

Երեխայի մոտ սառը ձեռքերը խոսում են այն մասին, որ նա լավ ցրտահարվել է կամ հիվանդացել: Նորածինների մոտ սառը ձեռքերը բնական երևույթ է: Նրանց մոտ դեռ զարգացած չէ ջերմակարգավորումը:

Խորհուրդներ սառը ձեռքեր և ոտքեր ունեցողներին

Եթե դուք չեք տառապում սրտանոթային հիվանդություններով, ապա հիանալի միջոց է շոգեբաղնիքը:Որպեսզի լիցքավորվեք էներգիայով և լավացնեք արյան շրջանառությունը, առավոտը սկսեք մարմնամարզություններով:

Ուժեղացրեք սննդակարգի հսկողությունը: Օրվա մեջ գոնե մեկ անգամ տաք ուտեստ կերեք:

Օգտագործեք կոճապղպեղի թեյ: Կոճապղպեղն ունի օրգանիզմը տաքացնելու և արյան շրջանառությունը կարգավորելու հատկություն:

Թողեք ծխելը: Ամեն անգամ ծխելիս խաթարվում է արյան շրջանառությունը: Դրա հետևանքով էլ սառչում են ձեռքերն ու ոտքերը:

Հրաժարվեք շատ կիպ հագուստից: Բոլոր այն հագուստները, կոշիկները, որոնք ճնշում են մաշկը, խաթարում են ջերմափոխանակումը:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Yerevanblog - Ժամացային բլոգ