ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ. Կինը ցատկել է պատշգամբից՝ փախչելով կացինով հետապնդող ամուսնուց․ մանրամասներ

Միացրեք մեզ Telegram-ում

Ռուսաստանի Ուֆա քաղաքում 66-ամյա կինը ցատկել է երրորդ հարկի պատշգամբից՝ փախչելով կացինով իրեն հետապնդող հարբած ամուսնուց։ Գրել է Mash Batash տելեգրամյան ալիքը։

Նրա խոսքով՝ ամուսինը տուն է վերադարձել անօթևան հարբեցող սեղանակցի հետ։ Տարեց կինը որոշել է հյուրին քշել տանից։ Դրա համար ամուսինը նախ հարվածել է նրա դեմքին, իսկ հետո վերցրել կացինն ու սկսել սպառնալ։

Թոշակառուին հաջողվել է պատշգամբում թաքնվել զայրացած տղամարդուց ու շտապ օգնություն կանչել։ Մինչ շտապօգնությունը տեղ է հասել, Ուֆայի հարբած բնակիչը կոտրել է տան ապակիները։ Իրավիճակի հանգուցալուծմանը ներգրավվել են մտահոգ հարեւանները։ Նրանցից մեկը կնոջը համոզել է ցատկել ներքեւի հարկը՝ երրորդից երկրորդը։ Մարդիկ հավաքված են եղել ներքևում ապահովագրության համար։

Կինը փրկվել է, ցած է նետվել, և պատահական անցորդը մտել է նրա բնակարան ու պահել ամուսնուն մինչև ոստիկանների ժամանումը։ Թոշակառուին տարել են քննչական բաժին, կինը նրա դեմ հաղորդում է տվել։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Yerevanblog - Ժամացային բլոգ