ԶԳՈՒՅՇ ԵՂԵՔ. Որո՞նք են սրտի համար ամենավնասակար մթերքները

Միացրեք մեզ Telegram-ում

Որոշ մթերքներ հատկապես վտանգավոր են սրտի ճիշտ աշխատանքի համար։ Ասել է սրտաբան Յուրի Կոնեւը News.ru-ի հետ զրույցում։

Բժիշկը մատնանշել է, որ աղի, թրջած, թթու և խոլեստերինով հարուստ սննդի պատճառով տուժում են երիկամները, որոնք պատասխանատու են արյան ճնշումը կարգավորող հորմոնների արտադրության համար։ «Ավելորդ աղի օգտագործումը անբարենպաստ է ազդում անոթային մի շարք հիվանդությունների ընթացքի վրա։ Ավելորդ խոլեստերինի խնդիրը մնում է արդիական՝ յուղոտ միս, յուղոտ կաթնամթերք։ Շաքարի մեծ քանակությունը բացասաբար է անդրադառնում նաև սրտի վրա»,- թվարկել է Կոնևը։

Ըստ նրա՝ սրտի առողջությանը վնասակար են նաև ալկոհոլը, արագ սնունդը, գազավորված ջուրը և հրուշակեղենը, որոնք կարելի է օգտագործել միայն քիչ քանակությամբ։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Yerevanblog - Ժամացային բլոգ