ՖՈՏՈ. Արտակարգ դեպք. 14-ամյա տղան վթարի է ենթարկվել գողացված մեքենայով

Միացրեք մեզ Telegram-ում

Գյանջայում դեռահասը ճանապարհատրանսպորտային պատահարի զոհ է դարցել։

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Է.Մուրադովը (ծնված 2009 թ.) գողացել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա, որը կայանված է եղել հարեւանի տան մոտ։ Որոշ ժամանակ նա մեքենան վարել է քաղաքի փողոցներով, իսկ հետո, կորցնելով կառավարումը, բախվել է լուսամփոփին՝ վնասելով մասնավոր բնակելի շենքի ցանկապատն ու դարպասները։

Վթարի հետեւանքով դեռահասը տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել եւ հոսպիտալացվել։

Գործը նախաքննության փուլում է։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Yerevanblog - Ժամացային բլոգ