Ռուսական տանկի հարվածներից ադրբեջանցիներ են զոհվել․ ի՞նչ է կատարվել

Միացրեք մեզ Telegram-ում

ՌԴ-ի կողմից վերահսկվող Ուկրաինայի Խերսոնի մարզի տարածքում ռուսական տանկը կրակ է բացել անցնող բեռնատարի վրա, որում եղել են նաև Ադրբեջանի քաղաքացիներ Օրյան Ազիզլին և Ռամիզ Գադիրլին։ Նրանք տեղում մահացել են։

Այդ մասին haqqin.az-ին հայտնել է Ուկրաինայի ադրբեջանցիների միացյալ կոնգրեսի ղեկավար, Ուկրաինայի ժողովուրդների ասամբլեայի նախագահ Ռովշան Թաղիեւը՝ կատարվածի մեջ մեղադրելով ռուսներին։

Ուկրաինայի պաշտոնական կառույցները դեռ չեն մեկնաբանել միջադեպը։ Միաժամանակ, ռուսական աղբյուրներից հայտնի է դարձել, որ 1992 և 1995 թթ ծնված ադրբեջանցիներն Ուկրաինայում գյուղատնտեսական ապրանքների առևտրով են զբաղվել, ՌԴ ԶՈւ-ի կողմից Խերսոնի մարզը գրավելուց հետո չեն լքել տարածքը և շարունակել են բիզնեսով զբաղվել։

Դեպքի օրը նրանք բանջարեղեն են տեղափոխելիս եղել Ղրիմ։ Գիշերը պարետային ժամի ընթացքում տանկը կրակ է բացել բեռնատարի վրա։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Yerevanblog - Ժամացային բլոգ