Տղամարդը հարձակվել է մանկապարտեզի վրա և դանակով 6 մարդ սպանել

Միացրեք մեզ Telegram-ում

Չինաստանի Գուանդուն նահանգի մանկապարտեզներից մեկում երկուշաբթի օրը տղամարդու կողմից դանակով հարձակման հետևանքով առնվազն վեց մարդ է զոհվել, ևս մեկը վիրավորվել է։

Այս մասին հայտնում է BBC Broadcasting Corporation-ը՝ ոստիկանությանը հղումով։ Ըստ տվյալների՝ ոստիկանությունը բերման է ենթարկել 25-ամյա մի երիտասարդի։ Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 07:40-ին:

Ոստիկանությունը զոհերի մասին մանրամասներ չի հայտնում, սակայն հարձակումն անվանել է կանխամտածված։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Yerevanblog - Ժամացային բլոգ