Մասնագետը բացատրել է, թե ինչ կլինի, եթե ամեն օր գետնանուշ ուտեք

Միացրեք մեզ Telegram-ում

Գետնանուշը համարվում է սննդարար հատիկաընդեղեն (ի տարբերություն կարծրատիպերի՝ դրանք ընկույզ չեն): Գետնանուշի կարագը հաճախ ձեզ հետ տանում եք երկար արշավների կամ ճամփորդությունների, քանի որ այն հարուստ է սպիտակուցներով և կալորիաներով և լրացուցիչ պատրաստում չի պահանջում: Գետնանուշը հարուստ է ճարպերով, սակայն այս ճարպերն իրականում օգտակար են ձեր սրտանոթային առողջության համար: Սննդաբան Օլգա Ռուստամովան իր Instagram-ում բացատրել է, թե ինչպես է հայտնի ընդեղենն ազդում մեր օրգանիզմի վրա։

Սննդաբանը հայտնել է, որ օրական մինչև 20 գետնանուշ ուտելը դրական է ազդում առողջության վրա։ Նա հավելել է, որ գետնանուշը բարենպաստ ազդեցություն է ունենում սրտանոթային համակարգի վրա, իջեցնում է արյան ճնշումը և նվազեցնում խոլեստերինի մակարդակը։

Օլգա Ռուստամովան հայտնել է նաև, որ այս լոբազգու կեղևը հարուստ է հակաօքսիդանտներով և բնական միացություններով, որոնք պաշտպանում են բջիջները աղտոտված օդում կամ ծխում առկա օքսիդանտներից:

«Գետնանուշը հանգստացնում է նյարդային համակարգը, վերացնում է անքնությունը, դրական է ազդում աղիքների վրա, օգնում է մկանների ձևավորմանը և վերականգնում է օրգանիզմը երկարատև հիվանդություններից հետո», – նշել է Օլգա Ռուստամովան։

«Գետնանուշը հակացուցված է արթրոզ, արթրիտ, հոդատապ, լյարդի և ենթաստամոքսային գեղձի խանգարումներ ունեցողներ մարդկանց»,- ասել է սննդաբանը։

Գետնանուշը բարձր կալորիականությամբ մթերք է, ուստի չպետք է այն չարաշահել:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Yerevanblog - Ժամացային բլոգ