ԻՄԱՑԵՔ. Ի՞նչ հիվանդություններ կարելի է հաղթահարել սուրճի օգնությամբ. ցանկը տպավորիչ է

Միացրեք մեզ Telegram-ում

Պարզվում է, որ շատերի սիրելի անուշաբույր տաք ըմպելիքը՝ սուրճը, ոչ միայն համեղ է, այլ որոշ դեպքերում նաև օգտակար է օրգանիզմի համար։ Բժիշկ Դենիս Բաննիի խոսքով՝ կոֆեինը կարող է օգնել պայքարել որոշ հիվանդությունների դեմ։

Բժշկական պրակտիկայում հայտնի է լեղապարկի քարերի առաջացումը կանխելու սուրճի ունակության մասին։ Կոֆեինը նաև նվազեցնում է շաքարախտի զարգացման ռիսկը, ինչպես նաև բարենպաստ ազդեցություն է ունենում արյան անոթների վրա։ Բացի այդ, սուրճը կարող է նվազեցնել «վատ» խոլեստերինի կոնցենտրացիան արյան մեջ։

Բժիշկը նաեւ նշել է, որ օրական երկու բաժակ սուրճ խմելը կիսով չափ նվազեցնում է լյարդի ցիռոզի առաջացման հավանականությունը։ Իսկ արտասահմանյան ուսումնասիրությունների համաձայն՝ օրական նույն քանակությամբ սուրճն օգնում է 40%-ով նվազեցնել լյարդի քաղցկեղի առաջացման հավանականությունը։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Yerevanblog - Ժամացային բլոգ