ԶԳՈՒՅՇ ԵՂԵՔ. Ո՞ր մթերքներ են առաջացնում աղիների քաղցկեղ

Միացրեք մեզ Telegram-ում

Վատ սնունդը հաստ աղիքի քաղցկեղի առաջացման գործոն է: Այս մասին NEWS.ru-ին տված հարցազրույցում զգուշացրել է ուռուցքաբան Եվգենի Չերյոմուշկինը։

Նա նշել է, որ օրգանիզմին ամենամեծ վնասը բերում է ապխտած կամ տապակած մսի չափից ավելի օգտագործումը։ Քաղցկեղի առաջացման վտանգը մեծանում է վերամշակված մթերքների չարաշահման դեպքում։ «Պետք է սննդակարգում ավելացնել շատ մանրաթել պարունակող մրգեր ու բանջարեղեն»,- խորհուրդ է տվել բժիշկը։

Բացի սննդակարգից, ուռուցքաբանը նշել է աղիքային քաղցկեղ առաջացնող այլ գործոններ՝ ժառանգական հիվանդություններ, վատ սովորություններ, նստակյաց կենսակերպ ու խրոնիկական սթրես։

Սովորաբար վաղ փուլերում ուռուցքն իրեն զգացնել չի տալիս, հետևաբար, ժամանակին հայտնաբերելու համար Եվգենի Չերյոմուշկինը խորհուրդ է տվել պարբերաբար այցելել բժշկի և հետազոտություններ անցկացնել։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Yerevanblog - Ժամացային բլոգ