Համալսարաններից մեկում պայթյունի հետևանքով 3 մարդ է զոհվել (տեսանյութ 18+)

Միացրեք մեզ Telegram-ում

Առնվազն երեք մարդ է զոհվել, յոթը՝ վիրավորվել Ֆիլիպինների հարավում գտնվող համալսարանի մարզադահլիճում կիրակի առավոտյան պատարագի ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով. հայտնում է Manila Bulletin տեղական թերթը՝ վկայակոչելով ոստիկանությանը։

«Դեկտեմբերի 3-ին Մարավի քաղաքում պատարագի ժամանակ պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով երեք մարդ զոհվել է, յոթը՝ վիրավորվել»,– գրում է հրատարակությունը։

Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել առավոտյան Մինդանաոյի պետական ​​համալսարանի մարզադահլիճում ուսանողների կաթոլիկ պատարագի ժամանակ։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Yerevanblog - Ժամացային բլոգ