ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԴԵՊՔ. Մարդատար ավտոբուսներ են բախվել 80-ից ավել մարդ տուժել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Միացրեք մեզ Telegram-ում

Նյու Յորքի Մանհեթենում ավտովթար է տեղի ունեցել՝ բանուկ փողոցում բախվել են երկու ավտոբուս՝ ուղեւորներով, գրում է Readovka-ն։

Հաղորդվում է, որ ավտոբուսներից մեկը պատկանում է քաղաքի հասարակական տրանսպորտի ցանցին, երկրորդը՝ երկհարկանի է, տեղափոխում է զբոսաշրջիկներին։

Երկու մեքենաներն էլ լիքն էին ուղևորներով։ Հզոր հարվածից նրանցից շատերը վիրավորվել են։ Հայտնի է 81 վիրավորի մասին, որոնցից 18-ը ծանր վնասվածքներ են ստացել և տեղափոխվել հիվանդանոց։ Ականատեսները կարծում են, որ վթարի մեղավորը տուրիստական ​​ավտոբուսի վարորդն է, ով անցել է կարմիր լույսի տակ։

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Yerevanblog - Ժամացային բլոգ