ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԴԵՊՔ. Դպրոցներից մեկում պայթյուն է որոտացել. Կան բազմաթիվ տուժածներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Միացրեք մեզ Telegram-ում

Թուրքիայի մասնավոր դպրոցներից մեկում պայթյուն է որոտացել։ Միջադեպի հետևանքով տուժել է 5 աշակերտ։ Պայթյունի պահը ֆիքսել են անվտանգության տեսախցիկները։

Ըստ TRT Haber-ի՝ դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի՝ մայիսի 30-ին:

Ստացված տեղեկությունների համաձայն՝ դպրոցի այգում աշակերտները մասնակցել են «Գիտության փառատոն» խորագրով միջոցառման:

Միջոցառման ժամանակ փորձանոթում էթիլային սպիրտ է եղել։ Տեսանյութում երևում է, որ աշակերտները փորձ են կատարել և հանկարծակի կրակ է բարձրացել: Միջադեպի հետևանքով 5 աշակերտներ այրվածքներ են ստացել, որոնցից 1-ը աղջիկ է եղել։ Դպրոցում նրանց առաջին բուժօգնություն է ցուցաբերվել, հետո տուժած աշակերտներին նստեցրել են շտապօգնության մեքենան և տեղափոխել հիվանդանոց։

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ ԱՅՍՏԵՂ

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Yerevanblog - Ժամացային բլոգ