Խուճապ՝ Թուրքիայում, մարդիկ փողոցներում են․ րոպեների ընթացքում 2-րդ երկրաշարժն է գրանցվել

Միացրեք մեզ Telegram-ում

Քիչ առաջ Թուրքիայում, Մալաթիա նահանգում, 5․2 մագնիտուդ ուժգնությամբ երկարաշարժ է գրանցվել։ 2 րոպե անց Թուրքիայի Մալաթիա նահանգում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել՝ 4,7 մագնիտուդով։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրաշարժից հետո Մալաթիայի բնակիչները լքել են իրենց տները եւ դուրս եկել փողոց։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան, հայտնել է AFAD-ի երկրաշարժերի և ռիսկերի նվազեցման բաժնի ղեկավար Օրհան Թաթարը։

Նա նշել է, որ տարածքում հետազոտական աշխատանքները շարունակվում են, և առկա է շենքերի փլուզման վտանգ։

Իրար հաջորդող երկու երկրաշարժերի փաստով հետաքննություն է սկսվել, իր հերթին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Էրլիքայան։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Yerevanblog - Ժամացային բլոգ