Կրկին ձյուն է սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերին

Միացրեք մեզ Telegram-ում

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (22-27.11.2023թ.)

Երևան քաղաքում`
Նոյեմբերի 23-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 27-ին սպասվում է անձրև։ Նոյեմբերի 23-25-ին ցածրադիր գոտում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ։

Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 23-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 27-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։
Քամին՝ հարավարևմտյան 3-6 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 22-23-ին, 26-ին 15-18մ/վրկ, 26-27-ին՝ 18-22 մ/վրկ արագությամբ: Նոյեմբերի 23-25-ին Արարատյան դաշտում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ։
Օդի ջերմաստիճանն նոյեմբերի 23-26-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևան քաղաքի նոյեմբերի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 18.8°C (1995թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան -8.8°C (2001թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 4.9°C

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Yerevanblog - Ժամացային բլոգ