Արտակարգ. Գետի ափին դի է հայտնաբերվել

Միացրեք մեզ Telegram-ում

Մարտի 6-ին, ժամը 16։25-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Խնձորուտ թաղամասից գերեզմանատուն տանող ավտոճանապարհին՝ գետի ափին, տղամարդու դի է հայտնաբերվել․ դին տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։

Փրկարարները Է. Ս.-ի դին (ծնված 1937 թ․) մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Yerevanblog - Ժամացային բլոգ