Ո՞ր դեպքերում է հերպեսը հուշում քաղցկեղի զարգացման մասին

Միացրեք մեզ Telegram-ում

Կրկնվող հերպեսը կարող է լինել ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի նշան կամ վկայել քաղցկեղի զարգացման մասին:

Մասնագետի խոսքով՝ հերպեսը բերանի խոռոչի ամենատարածված հիվանդություններից մեկն է, որը բնորոշվում է մանր խոցերի ու բշտիկների առաջացմամբ։ Սովորաբար դրանք անհետանում են երկու կամ երեք շաբաթվա ընթացքում, սակայն եթե բշտիկները չեն ապաքինվում երկար ժամանակ կամ նորերն են ի հայտ գալիս, ապա հարկավոր է դիմել մասնագետին։

«Եթե խոցը կամ բշտիկը չի ապաքինվում երկու-երեք շաբաթվա ընթացքում, ապա պետք է անպայման դիմել ուռուցքաբանին։ Բացի այդ, հարկավոր է դիմել մասնագետին նաև այն դեպքում, երբ խոցն ապաքինվում է, այնուհետև նորից առաջանում»,- նշել է մասնագետը։

Հիվանդությունը հնարավոր կլինի հստակ ախտորոշել միայն նորագոյացության բիոպսիայից հետո։ Հարկ է հիշել, որ հնարավորինս շուտ ուռուցքաբանին դիմելը թույլ կտա հայտնաբերել խնդիրը զարգացման սկզբնական փուլերում ու բարեհաջող բուժել այն։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Yerevanblog - Ժամացային բլոգ