Արտակարգ դեպք Երևանում․ շենքերից մեկի մուտքի մոտ հայտնաբերվել է 1 օրական աղջիկ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, հուլիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում Ոստիկանության Էրեբունու բաժին է ահազանգել Երևանի բնակիչ 28-ամյա Լուսիկ Գ․-ն և հայտնել, որ Արցախի փողոցի 15 շենքի բնակարանններից մեկի մուտքի մոտ նորածին երեխայի են թողել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է մեկնել Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ նշված բնակարանը պատկանում է 72-ամյա Անահիտ Ա-ին, ում մուտքի մոտ հայտնաբերվել է 1 օրական աղջիկ երեխա։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ երեխան տեղափոխվել է Մուրացան բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպարտիվ-հետախուզական միջոցառումներ երեխայի ծնողի ինքնությունը պարզելու ուղղությամբ։