Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունիսի 5-ից 11-ը

ԽՈՅԵՐ — Դուք պատրաստ կլինեք սիրելիի հետ ռիսկային քայլերի դիմելու: Սակայն աշխատեք սիրելիին շատ շոկի չենթարկել:

ՑԼԵՐ — Չգիտես ինչու, դուք կցանկանաք սիրելիին համեմատել ձեր ընկերների սիրելիների հետ: Հավական է, որ եզրակացությունները մխիթարիչ չլինեն:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ — Լավ կանեք գիշերը սիրելիի հետ զբոսնեք փողոցում: Իդեալական կլիներ, իհարկե, անապատը, որտեղ դուք կզգայիք ձեզ ավելի ազատ, սակայն ավելի հեշտ է դա կազմակերպել քաղաքում` գիշերով:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ — Անգամ եթե ձեզ թվում է, թե սիրելին կորցրել է իր զգոնությունը, չարժե փորձել խաբել նրան: Միեւնույն է` ամեն ինչ բացահայտվելու է:

ԱՌՅՈՒԾՆԵՐ — Սիրելին իրեն շատ դրական կողմից կդրսեւորի: Դուք կզարմանաք, թե ինչպես մինչ այդ չէիք նկատել նրա դրական կողմերը:

ԿՈՒՅՍԵՐ — Սիրելիի պահվածքն ինչ-որ տեղ կլինի անհասկանալի եւ անկանխատեսելի, ինչը մի կողմից կբարդացնի նրա հետ ձեր հարաբերությունները, մյուս կողմից` վառ ու հետաքրքիր կդարձնի դրանք:

ԿՇԵՌՔՆԵՐ — Դուք չպետք է լինեք ձեր սիրելիի շարունակությունը, քանի որ դուք ինքնուրույն եւ ինքնաբավ անձնավորություն եք: Դուք պետք է ունենաք ձեր հետաքրքրությունները, այլապես ձանձրալի կլինեք շրջապատի, հատկապես` սիրելիի համար:

ԿԱՐԻճՆԵՐ — Աստղերը հուշում են ձեզ հիշեցնել սիրելիին, որ դուք սիրում եք նրան:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ — Սիրելիից սպասեք ծաղրական քննադատությունների ձեր վերաբերյալ, սակայն չարժե կորցնել լավատեսությունը: Հավատացեք ձեր համատեղ ու լուսավոր ապագային:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ — Դուք յուրահատուկ կերպով պատասխանատվություն կզգաք այն մարդու հադեպ, ում հետ կանցկացնեք ձեր ժամանակը: Դուք կցանկանաք օգնել նրան դուրս գալ վատ իրավիճակից կամ էլ պարզապես այնպես անել, որ նա ժպտա:

ՋՐՀՈՍՆԵՐ — Դուք պետք է հասարակ եւ նրբագեղ պահվածք դրսեւորեք: Միայն այդ կերպ կգրավեք ձեր սիրելիին:

ՁԿՆԵՐ — Եթե դուք մի քանի երկրպագու ունեք, ապա ամենահարմար ժամանակն է, որպեսզի ընտրություն կատարեք նրանցից: