Մարդատար ավտոբուս է շրջվել. կան բազմաթիվ վիրավորներ

Թուրքիայի Մերսին նահանգի Անամուր շրջանում անձրեւի եւ մառախուղի պատճառով մարդատար ավտոբուս է շրջվել. հայտնում է CNN Turk-ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բազմաթիվ մարդիկ են տուժել։

Վթարը տեղի է ունեցել առավոտյան Անամուր-Գազիփաշա ավտոճանապարհի Ուչարի-Կալեդրան հատվածում։ Կամիլ Գոչին պատկանող 16 ASR 690 պետհամարանիշով մարդատար ավտոբուսը, որն ուղեւորվում էր դեպի Անթալիա, անձրեւի եւ մառախուղի պատճառով շրջվել եւ ընկել է ձորը։ Դեպքի վայր են ուղարկվել մեծ թվով բժշկական և սանիտարա-փրկարարական խմբեր։ Տուժածները հոսպիտալացվել են։