Երեխաները քիչ էր մնում այրվեին մեքենայում, մինչ նրանց մայրը գողություն էր անում խանութում (տեսանյութ)

Ֆլորիդայի երկու երեխաների մորը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր փոքրիկներին թողել է մեքենայում, որը բռնկվել է առևտրի կենտրոնից գողություն կատարելու ժամանակ, հայտնում է New York Post-ը:

Ոստիկանության բաժնի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Օվիեդո քաղաքի Oviedo Mall-ի ավտոկայանատեղիում։ 24-ամյա կինն իր մեքենան երկու երեխաների հետ միասին թողել է ներսում և ուղղվել դեպի խանութ, վերադառնալուց հետո հայտնաբերել է մեքենան կրակի մեջ։

Անցորդներին հաջողվել է երեխաներին փրկել այրվող մեքենայից, տղաներից մեկին անհրաժեշտ է եղել բժշկական օգնություն՝ նրա մոտ ախտորոշվել է դեմքի առաջին աստիճանի այրվածքներ։

Պարզվել է, որ մայրը ընկերոջ հետ խանութում գողություն է կատարել, այժմ կինը բերման է ենթարկվել. Երեխաները տեղավորվել են սոցիալական վերականգնողական կենտրոնում, ամերիկուհին գտնվում է Սեմինոլ շրջանի բանտում, նրան մեղադրում են մանր գողության և երեխաներին վտանգի տակ թողնելու մեջ։

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ ԱՅՍՏԵՂ