Մահացել է ամերիկացի երգչուհի Թինա Թըրները։ Նա 83 տարեկան էր։
Երկարատև հիվանդությունից հետո նա մահացել է Շվեյցարիայի Ցյուրիխի իր տանը։
Թըրները կրում էր «Ռոքնռոլի թագուհի» տիտղոսը։ Rolling Stone ամսագիրը նրան անվանել է մեր ժամանակների մեծագույն երգչուհի։ Նա իր կարիերան սկսել է 1957 թվականին, թողարկել է 9 ալբոմ։ 2019 թվականին նա ընդգրկվել է Մեմֆիսի երաժշտության փառքի սրահում։
Նրա ամենահայտնի երգերից է The Best-ը։