Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Զալուժնինը գլխի և բեկորային վնասվածքներ է ստացել՝ մայիսի սկզբին Խերսոնի մերձակայքում գտնվող հրամանատարական կետի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով. հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին։
Զալուժնին վիրավորվելուց հետո իբր գանգուղեղային վիրահատության է ենթարկվել։ Ըստ կանխատեսումների՝ Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատարը կապրի, բայց չի կարողանա կատարել իր աշխատանքը։
Ավելի ուշ, Կիևում հերքել են ռուսական լրատվամիջոցների տեղեկությունը Զալուժնիի ծանր վնասվածքի մասին։
Ալեքսի Դանիլովը թվիթերում գրել է, որ Զալուժնին զրուցել է Զելենսկու հետ, սակայն այդ փաստի որևէ ապացույց չի ներկայացրել։