ՑԱՎԱԼԻ ԼՈՒՐ. Սիրված ու ճանաչված երգչուհի Ալլա Պուգաչովայի հետ դժբախտություն է տեղի ունեցել

Իսրայելում Ալլա Պուգաչովայի տունը թալանել են, հայտնում է TG «Neoprah հեռուստաալիքը։

Ըստ աղբյուրի՝ խոսքը երգչուհու առանձնատան մասին է, որը գտնվում է Կեսարիայում։ Նախօրյակին իբր գողերը ներխուժել են տուն, ամեն ինչ տակնուվրա արել, հանել թանկարժեք իրեր ու 500 հազար դոլար ընդհանուր գումար ։

Ենթադրվում է, որ ներխուժողների որոնումը բարդանում է նրանով, որ մինչ Պուգաչովայի տուն մտնելը նրանք կարողացել են անջատել անվտանգության տեսախցիկները։ Ըստ լուրերի՝ ինքը՝ պրիմադոննան, գողության պահին առանձնատանը չի եղել, սակայն օպերատիվորեն դիմել է ոստիկանություն։

Լրատվամիջոցները գրել են, որ Պուգաչովայի տունը Կեսարիայում գտնվում է հայտնի ու լավ տարածքում և գնահատվում է մոտ 6 մլն դոլար, այն բաղկացած է երեք հարկից, կահավորված է դիզայներական կահույքով և ներառում է ընդարձակ հանդերձարան, լողավազան և ապաստարան։ Տան հարակից տարածքում կա նաև ձկան լճակ։

Հիշեցնենք, որ աստղային զույգը Ռուսաստանից հեռացավ մոտ մեկ տարի առաջ: Սակայն սեպտեմբերին Պուգաչովան երեխաների հետ վերադրձավ հայրենիք: Երեխաները դպրոց հաճախեցին մի քանի օր, սակայն ըստ տեղեկությունների, նրանց հետ այնտեղ այդքան էլ լավ չէին վերաբերվել, և Ալլան երեխաների հետ կրկին լքեց Ռուսաստանը, այս անգամ, կարծես ընդմիշտ:

Իսկ ահա Գալկինը ոչ հաճախ է ընտանիքի կողքին, քանի որ ստիպված է աշխատել: Նա Եվրոպայում հյուրախաղերի է:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ ՄԵՐ TELEGRAM-ԻՆ