Երկու օր ամուսնուս ինչ-որ աղջիկ էր զանգում, ինքն էլ առանձնանում, երկար խոսում էր․ Մեծ պատմություն սարքեցի, բայց որ իմացա՝ ինչ էին խոսում, հազար անգամ ներողություն եմ խնդրել. Խայտառակ եղա

Իրոք որ, կանայք կխոստովանեն, որ մեր խանդը երբեմն սահմաններ չի ճանաչում։ Այն կարող է դուրս գալ կառավարելիության սահմաններից և վնասել ոչ միայն մեզ, այլ նաև մեր ընտանիքները, ի դեպ՝ ոչ միշտ արդարացված պատճառերով։ Այս ամենը լավ գիտակցում եմ, բայց ինքս էլ երբեմն ընկնում եմ խանդի ծուղակները։ Էս պատմությունը ձեզ օրինակ։

Երկու օր ամուսնուս ինչ-որ աղջիկ էր զանգում, ինքն էլ առանձնանում, երկար խոսում էր։ Փորձում էի լսել, թե ինչ են խոսւոմ, բայց էնքան կամաց էր խոսում տնաշենը, որ ոչ մի բան չէր լսվում։

Ես էլ էդ երևույթից ավելի էի նյարդայնանում, ու բանը հասավ նրան, որ մեծ պատմություն սարքեցի, ամուսնուս մեղադրեցի, որ սիրուհի ունի, լաց եղա, ասացի, որ կբաժավեմ։

Ամուսինս շատ հանգիստ լսեց գոռոցներս, իսկ վերջում միայն մի բան ասաց․

-Այս աղջիկը իրականում տուր մենեջեր է, և ես՝ հիմարս, ուզում էի քեզ անակնկալ անել ու ճամփորդության տանել։ Սիրելիս, շատ եմ ցավում, հենց հիմա չեղարկում եմ ճամփորդությունը, անակնկալ անելու տրամադրություն էլ չունեմ։
Հազար անգամ ներողություն եմ խնդրել, բայց դե էլ ի՞նչ, ամեն ինչ վերջացած էր։ Աղջիկներ ջան, ինձանից ձեզ խորհուրդ՝ ձեր հույզերը կառավարեք։