Փոքր տեգորս տանել չէի կարում, բայց տեսեք՝ ինչ արեց էս էրեխեն․ Կյանքս փրկել ա, հիմա անունով երդվում եմ

Նախկինում, երբ դեռ նոր- նոր էի ամուսնացել, տանել չէի կարողանում փոքր տեգորս, ով ապրում էր մեզ հետ մի հարկի տակ։ Համարում էի, որ նրան փոքրուց շատ են երես տվել, և հիմա էլ նա արդեն կարծում է, թե տան ղեկավարն ինքն է և ում ինչ ուզի, կասի։ Ծնողներին մի բանում համոզելու համար միշտ անտեղի լաց էր լինում, իր գործն ամեն տեղ առաջ տանում։

Բայց դե կյանքը լրիվ այլ բան ապացուցեց ինձ էս դեպքից հետո, ու, անկեղծ կլինեմ, հիմա էս էրեխու անունով եմ երդվում։Մի անգամ անը ես ու ինքն էինք մենակ, երբ հանկարծ խնձոր ուտելիս սկսեցի խեղդվել։

Չէի կարողանում հասկանալ՝ հետս ինչ է կատարվում, չէի կարողանում ոչինչ խոսել։ Էս էրեխեն փաստորեն առաջին բուժօգնության կանոնները լավ գիտեր։ Նախ շտապօգնություն զանգեց, իսկ հետո էլ ինձ օգնություն ցույց տվեց։

Անկեղծ եմ ասում, հետ նայելով եմ միայն հասկանում, որ իր շնորհիվ կյանքս փրկվել է։ Հիմա իրար շատ ենք սիրում ու շատ համերաշխ ենք։