ԲԱՑԱՌԻԿ․ Լուսանկար ու մանրամասներ ոստիկանապետի որդու հարսանիքից

Այսօր ոստիկանապետ Վահե Ղազարյանի որդին ամուսնանում է: Մեզ հայտնի դարձավ, որ հարսանիքը տեղի է ունենալու «Փարավոն» ռեստորանային համալիրում:

ArmLur.am-ի տեղեկություններով՝  ոստիկանապետը ՔՊ բոլոր պատգամավորներին հրավիրել է որդու հարսանիքին չնայած այն հանգամանքին, որ ոչ բոլորին է ճանաչում: ՔՊ պատգամավորներից շատերը նույնպես անձամբ չեն ճանաչում Վահե Ղազարյանին, բայց այսպես ասած պետք է գնան, քանի որ հարսանիքին ներկա է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ միասին:

Հրավիրյալների շարքերում են նաև կառավարական կաբինետի անդամները: