Հրատապ․ Ողբերգական դեպք Հայաստանում․ Անչափահաս աղջնակը մահացավ սարսափելի մահով

NEWS.am-ի խմբագրություն ահազանգած քաղաքացին նշում է, որ իր հինգ տարեկան դուստրը մահացել է «Ուիգմոր» Բժշկական կենտրոնի բժիշկների թույլ տված սխալի հետեւանքով: Երեխայի մայրը՝ Նունե Համբարձումյանը, մեզ հետ զրույցում պատմեց, որ իր դստեր մոտ երեք տարեկանում ախտորոշվել է դաունի սինդրոմ:

Երեխան վիրահատվել է, քանի որ նրա մոտ ունեցել է երկրորդ ողի ատամիկի կոտրվածք: «Ինձ ասացին՝ վիճակը վատ է, պետք է վիրահատենք: Բայց վիրահատությունը դրսում են կատարում, քանի որ մեր բժիշկները դրան պատրաստ չեն: Ինձ խորհուրդ տվեցին գնալ Արա Անթառանյանի մոտ, որն աշխատում է այդ կենտրոնում: Ես գնացի իր մոտ, ինքն ասաց, որ Շվեցարիայից բժիշկ է գալու կլինիկա: Բժիշկը ժամանեց, նայեց թղթերը եւ ասաց, որ չափից լուրջ վիրահատություն է լինելու: Վիրահատության ընթացքում հնարավոր է լինի շնչառության վատթարացնում, սրտի կանգ, ընդհուպ՝ մահ»,- պատմեց նա:

Տիկնոջ խոսքով՝ ինքն այդ ռիսկային վիրահատությանը չի համաձայնվել, սակայն վեց ամիս անց, երբ դստեր վիճակն ավելի է վատացել, ինքը բժիշկ Անթառանյանին տվել է իր համաձայնությունը եւ վիրահատությունը կատարվել է ապրիլի 20-ին:

«Վիրահատությունը բարեհաջող տեղի ունեցավ: Առաջին երկու օրերին երեխան լավ էր, այնքան լավ, որ մտածեցի, եթե այսպես գնաց, մեզ շուտ դուրս կգրեն: Երրորդ օրը երեխայի վիճակը վատացավ: Երբ երեխային իջեցրին պալատ, երեխան խորխ ուներ: Ասում էին՝ ոչինչ: Իմ երեխային կիսամեռ վիճակով, երկկողմանի թոքաբորբով տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ կարողացել են ուշքի բերել: Այնտեղ արվել է ամեն ինչ, բայց երեխայիս կյանքը փրկել չի հաջողվել: «Ուիգմոր»-ից առ այսօր ինձ չեն կարողանում պատասխանել, թե ինչու է նման բան եղել, որովհետեւ չգիտեն: Ես ասում եմ՝ պարոն Անթառանյան, ինչո՞ւ է իմ երեխան մահացել այն դեպքում, երբ մահը կապ չի ունեցել վիրահատության հետ, ինքը չգիտի»,- ասաց Նունե Համբարձումյանը:

Մենք կապ հաստատեցինք նաեւ Բժշկական կենտրոնից հետ, որտեղից մեզ հետ զրույցում ասացին, որ դատաբժշկական փորձաքննությունն ապացուցում է, որ երեխային վիրահատության ընթացքում որեւէ վնաս չի պատճառվել, իսկ թոքաբորբն իրենց կենտրոնում չի առաջացել:

«Երեխայի վիրահատությունն անցել է բարեհաջող: Ծնողին 1.5 տարի բացատրվել է վիրահատություն անելու եւ չանելու բոլոր ռիսկերը: Երեխան մահացել է այլ հիվանդանոցում, ինչի պատճառով դժվար է ասել, թե ինչից է գրանցվել մահը: Ի սկզբանե, երեխան առողջ չի եղել: Մենք Նունեին մի քանի անգամ բացատրել ենք, որ պետք է տեղի ունենա խորհրդակցություն մեր եւ բժիշկների միջեւ, որովհետեւ երեխան լավ էր, պետք է էքստուբացիա արվեր, բայց երեխայի վիճակը վատացավ, եւ քանի որ մեր կենտրոնը վերակենդանացման բաժին չունի, երեխան տեղափոխվել է այլ ԲԿ: Հնարավոր է՝ երեխան երկրորդային վարակ է վերցրել, հնարավոր է, որ այլ բարդություններ են տեղի ունեցել: Երեխան ի սկզբանե ունեցել է բազմաթիվ առողջական խնդիրներ եւ այն թոքաբորբը, որ զարգացել է, ասպիրացիայի հետեւանքով է զարգացել: Բոլոր փաստերը կան, որ երեխան մեզ մոտից տեղափոխվել է առանց թոքաբորբի, բայց հետո մահվան պատճառը նշվել է թոքաբորբը»,- պարզաբանեցին կենտրոնից: