Երեկ գործից գալիս եմ տուն, տեսնեմ կիսուրս լացումա. որ չիմացա ինչա եղել, արյունը խբեց գլխիս, դրանց նայեք, չեն էլ ամաչում

Կիսուր մայրիկիս շատ եմ սիրում, ջահել, սիրուն, հումորով կինա: Բայց համ էլ շատ համեստ ու զուսպա, կողքը մի բան ասեն, իրան չի կարողանալու պաշտպանի, սուսա մնալու:

Ինձ ավելի շատ ընկերուհիա, նստում ենք միասին կոֆե խմում, զրուցում, ես ամուսնուս հետ առանձին եմ ապրում, բայց կիսուր մամաս ամեն ինչով ինձ օգնումա, իմ կողքնա:

Խոստացել էի սկեսուրիս հետ սրճարան գնանք: Գործից գնում եմ կիսուր մամայի տուն, որ միասին գնանք, մտնում եմ տուն, անտրամադիրա, ասում եմ հն բանա եղել, թե բա չէ, ասում եմ դե պատրաստվի դուրս գանք, ասումա մի ուրիշ անգամ:

Արդեն մի բան կասկածում եմ: Ասում եմ ինչա եղել, քեզ նման չես, չի դիմանում, սկսումա լաց լինել: Աչքերիս չէի հավատում: Կիսուր մամայիս առաջին անգամ եմ լացելիս տեսել, համ լաց էր լինում համ պատմում: Դու մի ասա էդ անամոթ հարևանները ինչեր ասես, որ հետևից չեն խոսել:

Կիսուր մաման իրա սարքած թխվածքը վերցրել էր, որ գնա հաևանի տուն սուրճ խմելու, լսել էր, թե ոնց են մի քանի հարևաններով նստած քննարկում իրան, որ պնդաճակատի նման գալիսա հարևանների տուն, բոլորի հետ սուրճ խմում, ասենք իրենք են կիսուրիս հրավիրում սուրճի, կերազեն մամաս նստի իրանց հետ կոֆե խմի այ քեզ բան:

Էդ քիչ հերիք, ասում են մեծ կինա, եսիմ ում հետա կապվել: Դե սկեսրայրս մի քանի տարի առաջ մահացելա, ու դրանք անամոթաբար մամայի հետևից բաներ են տարածում, թե կապվելա ինչ-որ մեկի հետ:

Տեղում դուրս եկա, գնացի դրանց տուն, հլը հավաքված էին էդ անամոթներով, դրանց մի լավ տեղը դրի, կիսուրիս սարքած թխվածքն էլ շպրտի սեղանին ու դուրս եկա: