ՑԱՎԱԼԻ ԼՈՒՐ․ Սևանի ջրասուզակը դուրս է բերել տղամարդու դին

Այսօր՝ օգոստոսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 13:48-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանի վարչական տարածքում՝ Նորաշեն գյուղի ընտանեկան լողափում տղամարդը լողալով խորացել է լճի խորքը և մոտ 20 րոպե նրանից լուր չկա:

Ջրասուզակը լճից 10 մ հեռավորության և մոտ 5 մետր խորությամբ հատվածում հայտնաբերել է տղամարդու դին և այն դուրս է բերել լճից:
Սևանի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 42-ամյա Կարեն Գ.-ն էր:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա ջրահեղձ է եղել Չկալովկա համայնքին հարակից «Վիկ- Սոն» կոչվող ընտանեկան լողափում:

Քննիչի որոշմաբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: