Այրվող տանը 10 մարդ է մահացել. պարզվել է , որ հրշեջի ընտանիքի անդամներն են

ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում ուրբաթ գիշերը բնակելի շենք է բռնկվել, ինչի հետևանքով 10 մարդ է զոհվել։ Հրդեհը մարելու եկած հրշեջներից մեկը նրանց ճանաչել է որպես իր ընտանիք։

Ֆիլադելֆիայից 150 կմ հեռավորության վրա գտնվող Նեսկոպեկ քաղաքում տեղի ունեցած հրդեհի զոհերը 7 մեծահասակներ և երեք երեխաներ են ,հաղորդում է BBC -ին։

Կամավոր հրշեջ Հարոլդ Բեյքերը, հազիվ զսպելով իր զգացմունքները, Associated Press-ին պատմել է, որ նրանք իր որդին, դուստրը, սկեսրայրը, կնոջ քույրն ու ամուսինը, երեք թոռները և երկու այլ հարազատներ են եղել։

«Ինձ համար ամենամեծ վիշտն այն է, որ չկարողացա ներս մտնել և փրկել նրանց»,- հավելեց հրշեջը։

Ոստիկանությունը կարծում է, որ հրդեհը բռնկվել է ուրբաթ առավոտյան ժամը 02:30-ի սահմաններում, ընտանիքի տան շեմին: Թե որոնք են եղել հրդեհի պատճառները, ոստիկանությունը հույս ունի պարզել քրեական գործի նախաքննության ընթացքում։

Բեյքերը տեղական Citizens’ Voice-ին ասել է, որ արագ ճանաչեց այն տունը, որին իր թիմը եկել էր դուրս բերելու:

«Առաջին հրշեջ մեքենայի վրա էի, երբ թեքվեցինք Դևի փողոցի անկյունը, ուղղակի փողոցին նայելով իմացա, թե որ տունն է այրվում, երբ հասանք, ամբողջ շենքը վառվեց»,- ասել է Բեյքերը։

Արդյունքում փրկարարները վարժեցրած շների օգնությամբ կարողացել են ավերված տան փլատակների տակից դուրս բերել մահացածների մարմինները։

Ոստիկանության հաղորդագրության մեջ ասվում է, որ երեք չափահաս, ովքեր նույնպես շենքում են եղել, կարողացել են փախչել:

Բեյքերի խոսքով՝ իր մահացած որդին՝ 19-ամյա Դեյլը նույնպես հրշեջ է աշխատել։
Փրկարարը հավելեց, որ մահացած երեխաները այրված տանը չեն ապրել, այլ ամառային արձակուրդներին այցելել են մորաքույրներին ու հորեղբայրներին։

«Հրշեջները համարձակ փորձեր կատարեցին շենք մտնելու հետևի դռնով, բայց կրակը և բարձր ջերմաստիճանը հետ մղեցին նրանց», – ուրբաթ լրագրողներին ասել է Փենսիլվանիա նահանգի ոստիկանության խոսնակ Դերեկ Ֆելսմանը: