4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի Անթալիա առողջարանային նահանգում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է A Haber հեռուստաալիքը ,փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կաշի շրջանում, գրանցվել է ժամը 11.02-ին (համընկնում է Մոսկվայի ժամանակով)»,- հաղորդում է հեռուստաալիքը։

Երկրաշարժի էպիկենտրոնը, հեռուստաալիքի տվյալներով, գտնվում է Միջերկրական ծովի ափերի մոտ՝ Անթալիայում։