ՇՏԱՊ․ ՀԱՍՏԱՏՎԵՑ․ Վարչապետը հրաժարական է ներկայացրել (տեսանյութ)

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնսը հրաժարական է ներկայացրել:

Բորիս Ջոնսոնը հինգշաբթի ուղերձով դիմել է ժողովրդին՝ իր հրաժարականի մասին բազմաթիվ կոչերից հետո. այդ մասին հայտնել է Sky News հեռուստաալիքը։

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի շուրջ սկանդալների ֆոնին ևս մի քանի պաշտոնյա հրաժարականի դիմում են ներկայացրել։ Պաշտոնից ազատվելու մասին հայտնել է դատարանների հարցով Մեծ Բրիտանիայի նախարար Ջեյմս Քարտլիջը։

Հրաժարականի մասին հայտնել է նաև Մեծ Բրիտանիայի նորանշանակ կրթության նախարար Միշել Դոնելանը։ Մեծ Բրիտանիայի տեխնոլոգիաների հարցերով նախարար Քրիս Ֆիլպը նույնպես հրաժարական է տվել։

Բոլոր պաշտոնյաներն իրենց հրաժարականների մասին հայտնել են՝ Twitter-ում գրառում կատարելով։

Ավելի վաղ հրաժարական էր տվել Բրիտանիայի առողջապահության փոխնախարարը։ Հրաժարականի մասին հայտնել էին նաև Ուելսի հարցերով նախարարը և Իռլանդիայի հարցերով նախարարը։

Մինչ այդ հրաժարական էին տվել Բրիտանիայի ֆինանսների և առողջապահության նախարարները։

Հիշեցնենք՝ Ջոնսոնի կառավարության անդամներից մեկին՝ Քրիստոֆեր Փինչերին մեղադրում են փակ ակումբում երկու տղամարդկանց նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ։ Ջոնսոնը նրան բարձր պաշտոնի էր նշանակել՝ չնայած նման միջադեպեր նախկինում էլ եղել էին։ Ջոնսոնի շուրջ մյուս սկանդալն էլ կապված է լոքդաունի ժամանակ իր նստավայրում երեկույթների մասնակցելու հետ։

Տեսանյուն՝ այստեղ