ՇՏԱՊ․ Փաշինյանի տղան դուրս է եկել Գեղարվեստ ակադեմիայից․ միայն իմանաք ինչն է պատճառը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, իր սեփական դիմումի համաձայն դուրս է եկել Գեղարվեստի պետական ակադեմիայից։ Այս մասին այսօր MediaHub.am-ին փոխանցեց Գեղարվեստի պետական ակադեմիայի աշխատակիցը։

Նշենք, որ մամուլում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Աշոտ Փաշինյանը դուրս է մնացել ակադեմիայից բացակայությունների պատճառով։

MediaHub.am-ի հարցին, թե ակադեմիայից դուրս գալու դիմումի մեջ վարչապետի որդին ի՞նչ հիմք է ներկայացրել՝ աշխատակիցը պատասխանեց, որ քննական շրջան է և դասախոսները չեն կարող հիմա հստակ պատասխան տալ։ «Բնականաբար, հիմք նշված կլինի, բայց հարցերը կարող եք գրավոր ուղարկել, կպատասխանենք»։