ՀՐԱՏԱՊ․ 23-ամյա տղան Հայոց ցեղասպանության թանգարանից իրեն ցած է նետել. նրա հեռախոսում հայտնաբերվել է հաղորդագրություն

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հայոց ցեղասպանբության թանգարանի մոտ դի կա: ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ դեպքի վայր են մեկնել ոստիկանները, սահմանազատել են տարածքը՝ մինչև ժամանի դատաբժիշկն ու դիատարը:

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահածածը Կոտայքի մարզի բնակիչ, 23-ամյա Հայկ Մ.-ն էր, ով նշված տարածքի բարձրությունից ինքնասպանություն է գործել, ցած նետվելով: Շամշյանի տեղեկություններով՝ առավոտյան նրա մայրը դիմել է ոստիկանույան Մալաթիայի բաժին և հայտնել, որ որդին հեռախոսով իր ազգականին հաղորդագրություն է ուղարկել, ապա ավտոմեքենայով եկել է նշված վայր, մեքենան կայանել, իսկ հետո իրեն ցած է նետել բարձրությունից:

Հետաքննչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: