Փեսես աղջկաս նենց էր սխկել, սաղ ջանը կապույտ էր. սկզբում գժվել էի, բայց որ իմացա ինչի համար ա ջարդը տվել, մի հատ սիլլա էլ ես տվեցի աղջկաս

Ծանր վիճակում եմ: Սաղ կյանքս նամուս թասիբով ապրել եմ, ու էսօր գլուխս կախ եմ ման գալիս իմ աղջկա երեսից: Չգիտեմ գլուխս որ պատին տամ ու ինչ անեմ, որ էս իրավիճակից դուրս գամ: Մի քանի օր առաջ փեսես ավտոյով բերեց աղջկաս շպռտեց մեր տան դիմաց ու գնաց: Էդ տեսարանն աչքիս առաջ ա,

հարևաններս էլ դրսում կանգնած էին, ու բոլորը տեսան էդ տեսարանը: Փեսես ավտոյից իջավ, աղջկաս թևից բռնեց դուրս հանեց ավտոյից, ինձ էլ ասեց՝ էս քո անբարոյական աղջկան ձեր տանը պահեք, սրա երեսն էլ չտենամ:

Սիրտս կանգնեց, որ աղջկաս էդ վիճակում տեսա: Աչքերիս առաջ սևացավ, ուղեղս մթագնեց, որ տեսա, ոնց ա աղջկաս ծեծել ու ինչ վիճակում ա աղջիկս: Անգամ չէր կարողանում քայլեր, մի կերպ եմ տուն տարել: Ամբողջ մարմինը կապտուկների մեջ էր: Մտածում էի գնալու եմ դրան շանսատակ անեմ,

որտեղ բռնեմ հարցերը լուծելու եմ: Բայց հետո, երբ իմացա ինչ ա եղել, քիչ էր մնում մի հատ էլ ես աղջկաս ծեծեմ:

Աղջկաս հարցնում էի ինչ ա եղել, չէր պատասխանում, զանգեցի փեսուս, ասեց, որ բռնացրել ա ուրիշ տղամարդու հետ ու երկուսին էլ սխկել ա: Ասեց, որ աղջկաս երեսն էլտենալ չի ուզում ու երեխեքին դատարանով վերցնելու ա աղջկանիցս: Էդ որ իմացա, հասա ու մի սիլլա էլ ես տվեցի էդ անբարոյականին ու երեսը տենալ չեմ ուզում: Ասել եմ քեզ մի շաբաթ ժամանակ, տուն գտի վեշերդ հավաքի ու հայդե իմ տնից, ես էլ աղջիկ չունեմ: