ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թարգմանիչը չի կարողացել իրեն զսպել և հայհոյել է․ ինչ է տեղի ունեցել Պուտինի և Դոդիկի հանդիպմանը

Կեսգիշեր, Պուտին և Դոդիկ` «մահացու» համադրություն սինքրոն թարգմանչի համար։ Տեղի են տալիս նույնիսկ ամենաուժեղների նյարդերը։

Սանկտ Պետերբուրգում միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Բոսնիա և Հերցեգովինայի պրեզիդիումի անդամ Միլորադ Դոդիկի հանդիպման ժամանակ աշխատող համաժամանակյա թարգմանիչը կորցրել է ինքնատիրապետումը և անպարկեշտ հայհոյանք է կիրառել երկար արտահայտության թարգմանությունից հետո։
Զավեշտալի պահը հայտնվել է Kremlinpool–ի Telegram ալիքում հրապարակված տեսանյութում։

Բոսնիա և Հերցեգովինայի ներկայացուցչի խոսքը թարգմանչին «մեղքի է դրդել»։ Նշվում է, որ հանդիպումն անցկացվում էր կեսգիշերին մոտ։

Թարգմանիչը հերոսաբար թարգմանել է Դոդիկի երկար նախադասությունը, այնուհետև խորը շունչ քաշել և հայհոյել։
«Թարգմանչի աշխատանքը ծանր է», – այսպես է վերնագրել տեսանյութը ալիքի հեղինակը։

Ավելի վաղ հայտնում էին, որ Դոդիկի հետ հանդիպմանը Պուտինը պատմել է Ռուսաստանի և Բոսնիա և Հերցեգովինայի բարդ հարաբերությունների մասին։ Միևնույն ժամանակ ՌԴ առաջնորդը վստահեցրել է, որ պետությունների միջև հարաբերությունները շարունակվում են և զարգանալու են հետագայում։