Ամուսնացած տղամարդու հետ եմ հանդիպում, ու՞ր խորհուրդ կտաք գնանք հանդիպելու, որ ոչ մեկ մեզ չբռնացնի. թե չէ, էն օրը գիտեք ոնց եմ պրծել մարդուս ձեռքից

Ամուսնացած տղամարդու հետ եմ ֆռում: Ես էլ եմ ամուսնացած: Ամուսնուցս ուշադրություն չեմ ստանում, ես էլ սիրուն կին եմ ումից եմ պակաս որ: Ծանոթացա մի հատ սիրուն տղու հետ ֆռֆռում ենք, կապի մեջ ենք, իրար շատ լավ ենք հասկանում: Ինքն էլ ես էլ երջանիկ ենք մեզ զգում իրար հետ:

Ինչ կա դրա մեջ ում ենք վատություն անում: Ինքն իրա կնոջ հետ յոլա չի գնում ես իմ ամուսնու, իրար հետ չենք նեղվում, ծատ լավա ամեն ինչ, որովհետև երկուսս էլ նույն վիճակում ենք:

Էն օրը ես ու սիրեկանս հանդիպման էինք: Սիրածիս ավտոյի մոջ էի, մեկ էլ կարմիրի տակ կանգնեցինք, որ աչքս չգցեցի տեսա կողքի ավտոն մարդուս ավտոն ա: Եռման ջուրը ոնց որ լցնեին վրես, չգիտեի ինչ անեի չտեսնի, վերջը կռացել եմ ու պաղկվել արագ, մինչև պոկվել ենք ըտեղից:

Հիմա ասեք իմանանք, ուր կարանք գնանք, ոնց անենք, որ մեզ ոչ մեկ չբռնացնի, թե չէ մարդս, որ իմացավ սիրած ունեմ, շատ վատա լինելու իմ վիճակը: