Ոստիկանները սե#սքով են զբաղվել հասարակական վայրում

Ուկրաինայի Նիկոլաևի մարզում իրավապահները ծառայողական քննություն են անցկացնում՝ ոստիկանության ծառայողների ոչ պատշաճ պահվածքի կասկածանքով։

Սոցցանցերում սկսել է պտտվել մի տեսանյութ, որում երեւում է, թե ինչպես են լողավազանում ոստիկանները սեքսով զբաղվում։ Այս մասին հայտնում են մարզի Ազգային ոստիկանության լրատվական ծառայությունից։

Ինչպես հայտնի է դարձել, դեպքը տեղի է ունեցել իրավապահների հերթապահության ժամանակ։ Սակայն նրանք, այնուամենայնիվ, հեռացվել են իրենց պարտականություններից։

«Հենց որ սոցիալական ցանցերում ոստիկանության աշխատակիցների անբարոյական վարքագծի մասին տեղեկությունը տարածվեց, մարզային վարչության ղեկավարությունն այս փաստի առթիվ ծառայողական քննություն նշանակեց։ Դրա արդյունքների հիման վրա Նիկոլաևի շրջանի Ազգային ոստիկանության գլխավոր շտաբի ղեկավարությունը որոշում կկայացնի իրավապահներին պատասխանատվության ենթարկելու մասին։ Նախաքննության ընթացքում ոստիկանության ծառայողները դադարեցվել են իրենց ծառայողական պարտականությունները կատարելուց»,- հայտնել են մարզի Ազգային ոստիկանության մամուլի ծառայությունից։