ՀՐԱՏԱՊ․ Քիչ առաջ փլուզում է տեղի ունեցել Երևանում, որի հետևանքով․․․

Մայիսի 16-ին, ժամը 08:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Այգեձոր թաղամասի 1-ին նրբանցքի շենքերից մեկի մոտակա հենապատը փլուզվել է և լցվել ճանապարհի երթևեկելի հատված․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները սահմանազատել են տարածքը։