ՀՐԱՏԱՊ․ Հայաստանում գիշերը կայծակի հարվածից տղամարդ է մահացել, նա․․․․

Մայիսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18:20-ի սահմաններում «Վարդենիս» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ներքին Շորժա գյուղ, որտեղ հայտնաբերվել է քաղաքացու դի: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Շատվան գյուղի բնակիչ, 38-ամյա Սուրեն Զոհրաբյանն էր, ում Ներքին Շորժա գյուղից 1 կմ հեռավորության վրա գտնվող դաշտում հայտնաբերել է Ներքին Շորժայի բնակիչ, 40-ամյա Արա Հակոբյանը: Պարզվել է, որ Ս. Զոհրաբյանը մահացել է կայծակիի հարվածից:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը նախրապան էր: