Ադր բեջшնшկան զ ինուժը հшյ կшկшն դ իրքերի ուղ ղությшմբ ш րձшկել է 3 ․․․

Օգոստոսի 9-ին՝ ժամը 16:00-ից 22:00-ն ընկած ժամ անակահատվածում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հարավ-արևմտյան (Շոշ-Մխիթարաշեն) հատվածում: Բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՀՀՆ-9 (հաստոցավոր հակատանկային նռնականետ)՝ հայկական դիրքերի ուղղությամբ ա րձակելով 3 ա րկ:

Հայկական կողմը կո րուստներ չունի:

Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին հավատարիմ մնալ ձեռքբերված պայմանավորվածություններին և զերծ մնալ իրադրության հետագա լարման ուղղված քայլերից: