ՖՈՏՈՇԱՐՔ․Ով է Աննա Հակոբյանի նախկին հարսը և Ի՞նչ լուսանկարներ է հրապարակում

Armlady.am-ն այս անգամ անդրադարձել է դերասանուհի Մարիամ Արիստակեսյանին:

Հայտնի փաստ է, որ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի եղբայրը՝ Հրաչյա Հակոբյանը, նախկինում ամուսնացած է եղել: Շատերը չգիտեն, որ նրա նախկին կինը դերասանուհի Մարիամ Արիստակեսյանն է:Զույգն ամուսնալուծվել է 2015 թվականին: Համատեղ կյանքի ընթացքում նրանք 2 երեխա ունեն՝ Վաչեն և Նոյեմին:

Բաժանության համար հատուկ պատճառներ չեն եղել: Հարցազրույցներում նրանք խոստովանել են, որ մի օր պարզապես հասկացել են, որ ավելի լավ է կլինի առանձին, ամեն մեկն իր կյանքը շարունակի տարբեր ուղղություններով:

Մարիամ Արիստակեսյանը հեռուստադիտողներին հայտնի դարձավ հեռուստասերիալներից: Նա նկարահանվել է «Սիրո գերին», «Բախտաբեր», «Փրկեք մեր հոգիները», «Երևի» հեռուստասերիալներում:

«Թատերական կյանքս բավականին կարճ էր, քանի որ շուտ ամուսնացա, և լույս աշխարհ եկան երեխաներս: Բավականին բարդ էր մասնագիտությանս վերադառնալը, բայց հաջողվեց կինո վերադառնալ:

Դերասանական կարիերայում դեռ վերելքներ և վայրէջքներ չեմ ունեցել: Ամեն ինչ առջևում է: Ես մայր եմ և դերասանուհի, որին երեխաներս չհուսահատվելու, չհանձնվելու և առաջ գնալու մեծ ազդակ են տալիս»,- իր հարցազրույցներից մեկում պատմել է դերասանուհին: