Ինչպե՞ս խելքահան անել յուրաքանչյուր տղամարդու ընդամենը 2 րոպեում. գիտնականներն առաջարկել են շատ պարզ բանաձև, որը կիրառել է պետք

Կյանքն ինքնին նվաճումների ու պարտությունների շղթա է, որի արանքում բոլորս փորձում ենք նաև ապրել։ Հաճախ գործող այն կարծրատիպը, թե կինն ինքը պետք է սպասի, որ տղամարդը նվաճի իր սիրտը, փորձել են կոտրել գիտնականները՝ իրականացնելով հետազոտություն ու առաջարկելով շատ պարզ բանաձև, թե ինչպես կարելի է գրավել տղամարդու սիրտն ընդամենը 2 րոպեում։

Գեղեցիկ շրթնե՞րկ, օծանելի՞ք, թե՞ նորաձև հագուստ։ Եթե դուք տատանվում եք այս տարբերակների մեջ, ապա շտապենք ձեզ հիասթափեցնել, որովհետև նրանց հետազոտությունն ուղղված է եղել ոչ թե կանանց արտաքինին, այլ ներքին հոգեվիճակներին, որոնք, ըստ գիտնականների, կարող են ավելի մեծ ազդեցություն թողնել, քան մնացածը բոլորը միասին վերցրած։