Ուկրաինայում հայ տատիկը եռագույն դրոշը ուսերին , բորշչ է պատրաստում և բաժանում քաղաքացիներին. (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, որ Ուկրաինայի ինչ որ քաղաքում Հայ տատիկը եռագույն դրոշը ուսերին բորշչ է պատրաստում և բաժանում քաղաքացիներին: Այս մասին տեղեկանում է SLIM news-ը:

«Մոտեցեկ հարգելիներս , մթերքը Ուկրաինայից է , իսկ պատրաստողը Հայաստանից», – ասում հայ կինը և բաժանում տաք ճաշը:

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Ուկրաինայում բնակվող հայերը այս դшժшն օրերին փորձում են օգնել իրենց համաքաղաքացիներին: Օրերս ևս մեկ Ուկրաինական քաղաքում հացթուխ հայերը ամբողջ քաղաքի համար անվճար հաց էին թխել և անվճար բաժանել: Իսկ մեկ այլ քաղաքում բեռնատար միկրոավտուբուզով ձուկ էին բերել և անվճար բաժանել: