ՀՐԱՏԱՊ․ ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ․ Զանգվածային հարվածներ են հասցրել բնակելի թաղամասերին

Ուկրաինան շարունակում է զանգվածային հարվածներ հասցնել ԴԺՀ-ի բնակելի թաղամասերին, վիրավորվել է Դոնեցկի խաղաղ բնակիչ, հայտնում է ԴԺՀ-ի ժողովրդական միլիցիան։

«Ուկրաինական կողմը շարունակում է զանգվածային հարվածներ հասցնել մեր հանրապետության բնակելի թաղամասերին: Դոնեցկ քաղաքի Կիրովսկի և Պետրովսկի շրջանների 54-րդ բրիգադի զինյալների կողմից հրետանային գնդակոծության հետևանքով խաղաղ բնակիչ է վիրավորվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ վնասվել է քաղաքացիական մեքենա։ Վնասներ են արձանագրվել հինգ բնակելի շենքերում, վնասվել է նաև ցածր ճնշման գազատարը։ 35 բնակելի շենքերի գազամատակարարումը դադարեցվել է, փոխանցում է «РИА Новости»-ն։