⚡⚡Գիշերը Չինարիում անհանգիստ է եղել. թշնամին կրկին…

Գիշերը կրակոցներ են հնչել հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի մարզի ուղղությամբ։

MediaHub.am-ի հետ զրույցում Այգեձոր վարչական շրջանի ղեկավար Լորիս Միրզոյանը հայտնեց, որ կրակոցները եղել են ժամը 24:00-ից 1-ն ընկած ժամանակահատվածում և տևել են 15-20 րոպե, սակայն կրակոցները համայնքի մի հատվածում լսվել են, իսկ մյուս հատվածում՝ ոչ

«Դիրքերից տղաներն ասացին, որ կրակոցները եղել են Չինարիի սահմանին տեղակայված դիրքերի ուղղությամբ։ Փոխհրաձգություն է եղել, միայն հրաձգային զինատեսակներից են կրակել, մենք տուժածներ չունենք», — ասաց մեր զրուցակիցներից մեկը:

Շարունակությունը այստեղ՝ MediaHub.am