⚡⚡⚡ՀՐԱՏԱՊ․ Զինծառայողը չպարզված հանգամանքներում սպանել է իր 4 համածառայակիցներին և մեկ քաղաքացիական անձ

Դնեպրում գտնվող «Յուժմաշ» ձեռնարկությունում ծառայություն անցնող Ուկրաինայի Ազգային գվարդիայի ծառայողը կրակ է բացել իր ծառայակիցների վրա, հայտնել է երկրի ՆԳՆ-ն։ Արդյունքում հինգ մարդ մահացել է, հինգը՝ վիրավորվել։

Զինծառայողներից մեկը բուժօգնություն ստանալու ժամանակ մահացել է, ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի ուշ ոստիկանությունը հայտնել է, որ զոհվածների թվում կա չորս զինվորական և մեկ քաղաքացիական անձ:

«Ժամկետային զինծառայող, 2001 թվականին ծնված Արտեմի Յուրիևիչ Ռյաբչուկը անհայտ պատճառներով «Կալաշնիկով» ինքնաձիգից կրակել է ՈՒԱԳ զինծառայողների վրա»,- հայտնել են Ուկրաինայի ՆԳՆ-ից։

Нет описания.